ԱՄՆ բյուջեի շուրջ առկա տարաձայնությունների ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են ցուցադրել

25.12.2012 13:50
ԱՄՆ բյուջեի շուրջ առկա տարաձայնությունների ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ դեկտեմբերի 25–ի առուվաճառքները բացել են 0.07-1.38 տոկոսի սահմաններում` ԱՄՆ–ի բյուջետային և հարկային հարցերով քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների լուծման սպասումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1.38 տոկոսով՝ մինչև 10077,61 կետ: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,07 տոկոսով՝ հասնելով 1981,82 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0,25 տոկոս՝ հասնելով 4635,19 կետի:

Առուվաճառքի մասնակիցների հույսերը, թե ամերիկյան իշխանությունները կկարողանան համաձայնեցնել բյուջեի ավտոմատ սեկվեստրի հաղթահարման քայլերը մինչև 2013 թվականի հունվարի մեկը, թուլանում են։ Կողմերը մինչ այսօր չեն կարողանում համաձայնության գալ, քանի որ դեմոկրատները և հանրապետականներն առայժմ պնդում են միայն իրենց ծրագրի ճիշտ լինելը` դրանով իսկ դժվարացնելով փոխզիջումային լուծման որոնումը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև