ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 25-ին 4 մլրդ դրամ գումարի չափով միջնաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

25.12.2012 16:57
ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 25-ին 4 մլրդ դրամ գումարի չափով միջնաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը  դեկտեմբերի 25-ին 4 մլրդ դրամ գումարի չափով միջնաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 60 ամիս մարման ժամկետով AMGN60163155 և AMGN6014A151  թողարկման պարտատոմսեր։

AMGN60163155 թողարկման ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է  2,72  մլրդ դրամ, որից 2,6 մլրդ–ն` մրցակցային։ Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2610 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.7900  տոկոս։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 2 023 444 879 դրամ:

AMGN6014A151 թողարկման ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է  3,27 մլրդ դրամ, որից 3,15 մլրդ–ն` մրցակցային։ Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3435 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը`14.4913 տոկոս։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 013 894 772 դրամ: ($1 – 404,19 դրամ)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև