Հայաստանում առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը նոյեմբերին կազմել է 324,4 մլրդ դրամ

26.12.2012 11:58
Հայաստանում առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը նոյեմբերին կազմել է 324,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը 2012թ.–ի նոյեմբերի ընթացքում 324,4 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով առևտրի ոլորտում վարկեր են տրամադրել, ինչը 2 տոկոսով ավել է հոկտեմբերյան ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

ԿԲ տվյալների համաձայն` բանկերի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալում առևտրի ոլորտի վարկերի մասնաբաժինը  հաշվետու ժամանակահատվածում կազմել է 21,9 տոկոս։

Միաժամանակ առևտրային բանկերի կողմից դրամով առևտրի վարկավորումը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կրճատվել է 0,09 տոկոսով և կազմել 74,9 մլրդ դրամ, իսկ արտարժույթով առևտրի վարկավորումն աճել է 2,7 տոկոսով` հասնելով 249,4 մլրդ դրամ։

Միաժամանակ ռեզիդենտ տնտեսության վարկավորման ծավալները նոյեմբերին կազմել են 1477,7 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 1,9 տոկոսով ($1 – 403,90 դրամ)։—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև