Իենի անկման ֆոնին ԱԽՏ բորսաները աճով են բացվել

26.12.2012 13:03
Իենի անկման ֆոնին ԱԽՏ բորսաները աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ դեկտեմբերի 26–ի առքուվաճառքները բացել են 0,5-0,75 տոկոսի սահմաններում` դոլարի նկատմամբ ճապոնական իենի փոխարժեքի նվազման ֆոնին, որն արտահանող ընկերությունների բաժնետոմսերի պահանջարկի կհանգեցնի, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,5 տոկոսով՝ մինչև 10130,97 կետ:
Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,75 տոկոսով՝ հասնելով 1996,68 կետի:

Սիդնեի բորսայում առքուվաճառքներ չեն անցկացվում ծննդյան տոների կապակցությամբ։

Իենի լուրջ անկման հիմնական պատճառը Ճապոնիայի ապագա վարչապետ Սինդզո Աբեի հայտարարությունն է, ով նախորդ հանգստյան օրերին տեղեկացրեց իրենց ազգային արժույթների փոխարժեքը նվազեցնելու ԱՄՆ–ի և եվրոպական երկրների փորձերին հակազդելու պատրաստակամության մասին։ Ըստ Աբեի` իենի արժեզրկումը` մասնավորապես մեկ դոլարի դիմաց  դրա մինչև 90 իեն էժանացումը, բարենպաստ ազդեցություն կունենա ճապոնական արտահանողների վրա։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև