Հայաստանի առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը նոյեմբերին կազմել է շուրջ 95,4 մլրդ դրամ

26.12.2012 13:54
Հայաստանի առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը նոյեմբերին կազմել է շուրջ 95,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը 2012թ.–ի նոյեմբերին գյուղատնտեսությանը (այդ թվում անտառային տնտեսությանը և ձկնորսությանը) վարկեր են հատկացրել 95,4 մլրդ դրամ ընդհանուր գումարի կամ ռեզիդենտների (տնտեսության բնագավառներով) հատկացված բոլոր վարկերի 6,1 տոկոսի չափով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ տվյալ ոլորտում հատկացված վարկերի ծավալը նոյեմբերի վերջին կրճատվել է 1,1 տոկոսով` ընթացիկ տարվա նախորդ ամսվա համեմատ։

Ըստ ԿԲ տվյալների` բուսաբուծության ոլորտում հատկացված վարկերի ծավալը 2012թ.–ի նոյեմբերին կազմել է 38,5 մլրդ դրամ` հոկտեմբերի 38,3 մլրդ դրամի դիմաց (0,5%–անոց աճ)։

Միաժամանակ անանսաբուծության ոլորտում տրամադրած վարկերի ծավակը նոյեմբերին կազմել է 43,8 մլրդ դրամ` հոկտեմբերի համեմատ կրճատվելով 2,3 տոկոսով։

Անտառային տնտեսությունը և ձկնորսությունը նոյեմբերին 20,1 մլն և 9,3 մլրդ դրամ գումարի չափով վարկ են ստացել` համապատասխանաբար։  ($1 – 403,90 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև