Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December 27th, 2012

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 27–ին 403,27 դրամ է կազմել

    Thursday, December 27th, 2012

    Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը դեկտեմբերի 27-ի արդյունքներով, դեկտեմբերի 26-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,14 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 403,27 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՎՀ–երի միջոցով դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2012 թ.–ի երեք եռամսյակի ընթացքում կազմել է 202 մլրդ դրամ

    Thursday, December 27th, 2012

    Միջազգային հաշվարկա-վճարային համակարգերով առանց հաշիվ բացելու դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը 2012 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 202 մլրդ դրամ, ինչը 10.8 անգամ գերազանցել է դեպի արտասահման կատարած փոխանցումների ծավալը (հաշվի առնելով դրամական փոխանցումներ իրականացնող առևտրային բանկերն ու կազմակերպությունները), ասվում է 2012 թվականի երրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։

    Ճապոնիայից ստացած նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

    Thursday, December 27th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ դեկտեմբերի 27–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` դոլարի դիմաց իենի փոխարժեքի շարունակական նվազման և նախօրեին ԱՄՆ ֆոնդային բորսայի ցուցիչների անկման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ընկերությունն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները

    Thursday, December 27th, 2012

    «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։ Բանկն այդ ակցիան մեկ ամիս շարունակ անցկացնում էր Facebook սոցիալական ցանցում։