Ճապոնիայից ստացած նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

27.12.2012 19:29
Ճապոնիայից ստացած նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ դեկտեմբերի 27–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` դոլարի դիմաց իենի փոխարժեքի շարունակական նվազման և նախօրեին ԱՄՆ ֆոնդային բորսայի ցուցիչների անկման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,63 տոկոսով՝ մինչև 10295,26 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,1 տոկոսով՝ հասնելով 1980,31 կետի: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքի սկզբին նվազել է 0,03 տոկոսով` կազմելով  4630,9 կետ։

Չորեքշաբթի Ճապոնիայի` Յոսիհիկո Նոդոյի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել։ Նոր վարչապետ է դարձել Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդը Սինձո Աբեն։ Հենց նաև է տասն օր առաջ խորհրդարանանական ընտրություններում հաղթել, և նա կոչ է անում ճապոնական ԿԲ–ին երկրի տնտեսության խթանման ուղղությամբ ակտիվ միջոցներ ընդունել։ Մասնավորապես նախորդ հանգստյան օրերին նա հայտարարեց, որ պատրաստ է հակազդել ԱՄՆ–ի և եվրոպական երկրների` ճապոնական ազգային արժույթի փոխարժեքը նվազեցնելու փորձերին։ Ըստ Աբեի, իենի արժեզրկումը, մասնավորապես մեկ դոլարի դիմաց դոլարը մինչև 90 իեն էժանացնելը բարենպաստ ազդեցություն կունենա ճապոնական արտահանողների վրա։

Միաժամանակ ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի նվազեցին ծննդյան տոների և նախագահ Բարաք Օբամայի և կոնգրեսի անդամների  բյուջետային բանակցությունների վերսկսման սպասումների շրջանում մանրածախ վաճառքների թույլ աճի վերաբերյալ տվյալների հրապարակումների ֆոնին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև