Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December 28th, 2012

    Սիրելի ընթերցողներ, բաժանորդներ և գործընկերներ

    Friday, December 28th, 2012

    «ԱՌԿԱ» գործակալությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ և մաղթում երբեք չվհատվել` չնայած բազմաբնույթ տնտեսական և քաղաքական կանխատեսումներին, չնայած անգամ աշխարհի վերջի մասին կանխագուշակումներին և այլ աղետներով ահաբեկումներին։

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները նոյեմբերին կրճատվել են 7,2%–ով` կազմելով $1 687,9

    Friday, December 28th, 2012

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012թ.–ի նոյեմբերի վերջի նախնական տվյալների համաձայն` կազմել են 1 687,9 մլն դոլար` տարեսկզբի համեմատ կրճատվելով 7,2 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $51,18 մլն է կազմել

    Friday, December 28th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 24–28–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը աճել է 2,6 անգամ կամ 31,88 տոկոսով և կազմել 51,18 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի բանկերի վարկային ներդրումների աճը 2012թ.–ին կկազմի 25 տոկոս. ԿԲ

    Friday, December 28th, 2012

    Հայաստանի բանկերի վարկային ներդրումների աճը 2012թ.–ին կկազմի 25 տոկոս, ուրբաթ ամանորյա ընդունելության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

    Հայաստանում 2012թ.–ին 3,2%–անոց գնաճ է գրանցվել. ԿԲ ղեկավար

    Friday, December 28th, 2012

    Հայաստանում 2012թ.–ին 3,2 տոկոսանոց գնաճ է գրանցվել, ուրբաթ ամանորյա ընդունելության ժամանակ հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

    Հայաստանի նախագահը շնորհավորել է ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին տարին հաջող ավարտելու կապակցությամբ

    Friday, December 28th, 2012

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Կենտրոնական բանկի ամանորյա ընդունելության ընթացքում շնորհավորել է ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին` տարին հաջող ավարտելու և լավ ցուցանիշներ ապահովելու կապակցությամբ։

    Հայաստանում փողի զանգվածի ծավալը նոյեմբերին աճել է 1,7%–ով՝ գերազանցելով 1300 մլրդ դրամը

    Friday, December 28th, 2012

    Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել է 1,7%ով և կազմել է ավելի քան 1300 մլրդ դրամ:

    Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-նոյեմբերին շուրջ 8.2 մլրդ դրամ է կազմել

    Friday, December 28th, 2012

    Հայաստանի ապահովագրական ընկերություններն այս տարվա հունվար-նոյեմբերին ԱՊՊԱ գծով 39665 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8.2 մլրդ դրամ, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծել է հատուկ կայք էլեկտրոնային առևտրի ծառայությունից օգտվող ընկերությունների համար

    Friday, December 28th, 2012

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծել է հատուկ կայք էլեկտրոնային առևտրի «E-commerce» ծառայությունից օգտվող ընկերությունների ու կազմակերպությունների համար` ecom.areximbank.am, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։