«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծել է հատուկ կայք էլեկտրոնային առևտրի ծառայությունից օգտվող ընկերությունների համար

28.12.2012 11:02
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծել է հատուկ կայք էլեկտրոնային առևտրի ծառայությունից օգտվող ընկերությունների համար

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծել է հատուկ կայք էլեկտրոնային առևտրի «E-commerce» ծառայությունից օգտվող ընկերությունների ու կազմակերպությունների համար` ecom.areximbank.am, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կայքը թույլ կտա առավելագույնս հեշտացնել տվյալ ծառայությանը միանալու գործընթացը, ինչպես նաև ստանալ առցանց խորհրդատվություն հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Visa ինտերնետ-էքվայրինգը` դա ժամանակակից, հուսալի և անվտանգ մեխանիզմ է, որը թույլ է տալիս համացանցում Visa և MasterCard վճարային քարտերով կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց: Ինտերնետ-էքվայրինգը թույլ է տալիս էապես ընդլայնել ավանդական առևտրի հնարավորությունները, որը կօգնի Հայաստանի առևտրի և սպասարկման ձեռնարկություններին մուտք գործել էլեկտրոնային առևտրի համաշխարհային շուկա: Ինտերնետ-էքվայրինգ ծառայության մեկնարկի շնորհիվ հայաստանյան սպառողները, ինչպես նաև ամբողջ աշխարհում Visa և MasterCard քարտապանները կարող են արագ և հեշտությամբ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` Visa և MasterCard քարտով վճարումներ ընդունող երկրի ցանկացած օնլայն խանութում, իսկ առևտրի և սպասարկման ձեռնարկություններին հնարավորություն է ընձեռնվում ստանալ անկանխիկ գումարներ` տրամադրված ապրանքների և ծառայությունների դիմաց:

«Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար», – նշում են մամուլի ծառայությունից։

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25