Հայաստանում փողի զանգվածի ծավալը նոյեմբերին աճել է 1,7%–ով՝ գերազանցելով 1300 մլրդ դրամը

28.12.2012 14:26
Հայաստանում փողի զանգվածի ծավալը նոյեմբերին աճել է 1,7%–ով՝ գերազանցելով 1300 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել է 1,7%ով և կազմել է ավելի քան 1300 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս նոյեմբերի վերջին կազմել է շուրջ 360,7 մլրդ դրամ՝ հոկտեմբերի վերջի ավելի քան 360,5 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 164,4 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 162,6  մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 187,0 մլրդ դրամ է կազմել` հոկտեմբերի վերջի 178,1 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 588,3 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 577,8 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում կազմել է 45,2%։
Միաժամանակ փողի բազմարկիչը սեպտեմբերի վերջին 2,09 է կազմել՝ հոկտեմբերի  համեմատ ավելանալով 0,1 կետով։ (1 դոլարը 405,19 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև