Հայաստանում 2012թ.–ին 3,2%–անոց գնաճ է գրանցվել. ԿԲ ղեկավար

28.12.2012 19:15
Հայաստանում 2012թ.–ին 3,2%–անոց գնաճ է գրանցվել. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.–ին 3,2 տոկոսանոց գնաճ է գրանցվել, ուրբաթ ամանորյա ընդունելության ժամանակ հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Համատեղ ջանքերով մեզ հաջողվեց կայունացնել գնաճը նախատեսված միջակայքի  սահմաններում` նպատակաուղղված քաղաքականության և հասարակության մեջ գնաճային սպասումների նվազման շնորհիվ»,– ասաց նա։

Ջավադյանն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում գնաճի նպատակային ցուցանիշի թիրախայնության ռազմավարություն իրականացնող զարգացող երկրների շրջանում Հայաստանի փորձը լավագույններից մեկն է ճանաչվել։

«Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամը գնաճի կառավարման հայկական փորձի կիրառումը որպես զարգացող երկրների համար օրինակ է դիտում»,– նշեց նա։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, դեկտեմբերին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը գրանցվել է 3,2 տոկոսի չափով, ինչը հիմնականում պայմանավորված է 5,7 տոկոսի չափով ոչ պարենային ապրանքների և ծառայությունների ոլորտի սակագների 2,1 տոկոսանոց աճով։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2012թ.–ին նախատեսված է 4 տոկոս (±1,5%) մակարդակում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև