Հայաստանի միջազգային համախառն պահուստները նոյեմբերին կրճատվել են 7,2%–ով` կազմելով $1 687,9

28.12.2012 21:03
Հայաստանի միջազգային համախառն պահուստները նոյեմբերին կրճատվել են 7,2%–ով` կազմելով  $1 687,9

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012թ.–ի նոյեմբերի վերջի նախնական տվյալների համաձայն` կազմել են 1 687,9 մլն դոլար` տարեսկզբի համեմատ կրճատվելով 7,2 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունն ընդգրկված է փոխարկելի  արժույթում ($1687,5 մլն)։

Հաղորդագրության համաձայն` ԱՄՀ–ի փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 0,5 մլն դոլար` տարեսկզբի 57 մլն դոլարի դիմաց ($1- 403,58 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև