Սիրելի ընթերցողներ, բաժանորդներ և գործընկերներ

28.12.2012 21:16
Սիրելի ընթերցողներ, բաժանորդներ և գործընկերներ

«ԱՌԿԱ» գործակալությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան  կապակցությամբ և մաղթում երբեք չվհատվել` չնայած բազմաբնույթ տնտեսական և քաղաքական կանխատեսումներին, չնայած անգամ աշխարհի վերջի մասին կանխագուշակումներին և այլ աղետներով ահաբեկումներին։

Եղեք լավատես, հավատացեք ողջամտությանը, ընկերների աջակցությանը, և հաջողությունը երբեք ձեզ չի լքի։ Իսկ մենք մեր կողմից միայն ուրախ կլինենք, եթե կարողացել ենք ձեզ ժամանակին և ճիշտ կողմնորոշել ձեր բիզնեսի կամ գործընկերոջ ընտրության հարցում, ժամանակին տրամադրել իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և հետագա գործողությունների համար հստակ ազդակ հաղորդել։

Այդ պատճառով մեր կարգախոսն է` չաղավաղել փաստերը, այլ վերացնել դրանց հասնելու ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները։ «ԱՌԿԱ»–ն միշտ աշխատել է հեռանկարի համար, հաշվի է առել շուկայի պահանջները, փորձել է իր ներկա և պոտենցիալ ընթերցողներին և հաճախորդներին պահանջված արտադրանք տրամադրել։

Նոր` 2013 թվականին, մենք մտադիր ենք հայկական շուկայի համար ևս մեկ բացառիկ  նախագիծ ներկայացնել, և ցանկանում ենք հավատալ, որ տնտեսական հանրությունն ըստ արժանվույն կգնահատի այն։ Մենք միշտ պատրաստ ենք ինտերակտիվ երկխոսության, հատկապես` կառուցողական։

Հարգանքով`
«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև