Հայաստանում ոսկու գինը նվազել է

09.01.2013 19:10
Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 19930.50 (-106.73), բացթողնման գին` 21663.59 դրամ (-116.01); արծաթ` գնման գին` 361.53 (-14.19), բացթողնման գին` 392.97  (-15.42); պլատին` գնման գին` 18537.14  (-461.18), բացթողնման գին` 20149.07 (-501.28); պալադիում` գնման գին` 8341.53 դրամ (+78.64), բացթողնման գին` 9066.88 դրամ (+85.48): ($1 –403.87 դրամ)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև