Ճապոնիայի նորությունների սպասումների ֆոնին ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

10.01.2013 12:27
Ճապոնիայի նորությունների սպասումների ֆոնին ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ հունվարի 10–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` Ճապոնիայի իշխանությունների կողմից տնտեսական խթանման ավելացման վերաբերյալ նորությունների ակնկալիքով, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին ամրապնդվել է 0,67 տոկոսով՝ մինչև 10649 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,13 տոկոսով՝ հասնելով 1989,27 կետի: S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին նվազել է 0,05 տոկոսով` կազմելով  4701,4 կետ։

Նախօրեին հղում անելով Ճապոնիայի Բանկի աղբյուրներին, Ռոյթերս գործակալությունը տեղեկացրել էր, որ կարգավորիչը մտադիր է հունվարի 21–22–ը կայանալիք առաջիկա նիստի ընթացքում քննարկել գնաճի նպատակային ցուցանիշը ներկայիս 1 տոկոսից մինչև 2 տոկոս բարձրացնելու և շուկայից ակտիվների գնումներն ավելացնելու հնարավորությունը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև