ԼՂՀ-ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2013 թ–ի հունվարի 1–ից կազմել է 79.4 մլրդ դրամ

10.01.2013 16:56
ԼՂՀ-ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2013 թ–ի հունվարի 1–ից կազմել է 79.4 մլրդ դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Արցախում գործող Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2013 թվականի հունվարի մեկի դրությամբ ավելացել է 33.2 տոկոսով 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 79425.8 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 6.1 տոկոս։
Ընդհանուր վարկային պորտֆելում 58.5 տոկոսը կազմում են արտարժույթով վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 0.6 տոկոս։

2013 թվականի հունվարի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 49307.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19.7 տոկոով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.2 տոկոսով։

Հաղորդման մեջ նշվում է, որ 74.5 տոկոս կազմում են ժամկետային ավանդները, 17.6 տոկոս` ցպահանջ ավանդները, 7.9 տոկոս` նպատակային ավանդները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև