ԵԿԲ բազային տոկոսադրույքի պահպանման որոշումը միաձայն էր. Դրագի

10.01.2013 20:43
ԵԿԲ բազային տոկոսադրույքի պահպանման որոշումը միաձայն էր. Դրագի

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհուրդը միաձայն որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեկան 0.75 տոկոս մակարդակում թողնելու վերաբերյալ, հայտարարել է կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին մամուլի ասուլիսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա այս միաբանությունը շուկաներում պայմանների բարելավմամբ է բացատրել։

ԵԿԲ կառավարիչների խորհուրդը հինգշաբթի որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեկան ռեկորդային ցածր 0.75 տոկոս մակարդակում պահպանելու մասին։ Ավանդների դրույքաչափերը պահպանվել են զրոյական մակարդակում, վարկավորման մարժինալային տոկոսադրույքը` 1.5 տոկոսում։ Որոշումը համընկել է վերլուծաբանների ակնկալիքների հետ։

«Տոկոսադրույքի կրճատման հարցում (եվրագոտուց) չի եղել»,– ավելացրել է Դրագին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև