Moody’s գործակալությունը Կիպրոսի վարկային վարկանիշը նվազեցրել է երեք աստիճանով

11.01.2013 12:16
Moody’s գործակալությունը Կիպրոսի վարկային վարկանիշը նվազեցրել է երեք աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկային գործակալությունը Կիպրոսի վարկային վարկանիշը նվազեցրել է միանգամից երեք աստիճանով` «В3»–ից մինչև «Caa3», վարկանիշի կանխատեսումը բացասական է, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»` հղում անելով գործակալության մամուլի հաղորդագրությանը։

2012 թվականի նոյեմբերին Moody’s–ը նախազգուշացրել էր վարկանիշի նվազեցման հավանականության մասին, եթե միջազգային վարկատուների (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) «եռյակի» հետ Կիպրոսի բանակցություններում շոշափելի առաջընթաց չլինի։

Վարկանիշի նվազման հիմնական պատճառը երկրի արտաքին պարտքի ավելացումն է, որը կապված է կղզու բանկային համակարգի վերակապիտալացման բարձր պահանջարկի հետ, սակայն բարդ պայմաններում պարտքային բեռը բարձրացնելու փորձը, հավանաբար, հաջող չի լինի, կարծում են Moody’s–ում, այնպես որ կառավարությունը կարող է դեֆոլտ հայտարարել կամ անցնել իր պարտավորությունները հարկադրաբար ետ գնելուն։

Միջազգային վարկատուների հետ Կիպրոսի բանակցությւոնները, որոնք սկսվել են դեռ 2012 թվականի ամռանը, շարունակվում են մինչ օրս։ 2013 թվականի փետրվարի 17–ին նշանակված են կղզու նախագահական ընտրությունները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև