ԵԿԲ–ն բանկերի համար հավելյալ եռամյա աճուրդների անհրաժեշտություն չի տեսնում

11.01.2013 16:32
ԵԿԲ–ն բանկերի համար հավելյալ եռամյա աճուրդների անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը չի քննարկում հավելյալ երկարաժամկետ աճուրդներ անցկացնելու հնարավորությունը։ Դրա վկայությունն է բանկի ղեկավար Մարիո Դրագիի հայտարարությունը, գրում է banki.ru–ն։

ԵԿԲ. «2012 թվականին կեղծված եվրոյի բացահայտումների թիվը նվազել է 12.4 տոկոսով։ 5 եվրոյի վրա կիրիլիցայի առկայությունը պատմական քայլ է, կարծում են Բուլղարիայում։ Չինաստանում գնաճը դեկտեմբերին աճել է մինչև 2.5 տոկոսով` տարեկան կտրվածքով»։ «Ոչ, եվրագոտու բանկերի ֆոնդավորում չկա օրակարգում»,– HSBC–ի վերլուծաբանները ներկայացնում են ԵԿԲ ղեկավարի խոսքը։

2011 թվականի ավարտին և 2012 թվականի փետրվարին ԵԿԲ–ն երկու աճուրդ է անցկացրել վարկավորման աննախադեպ երկար ժամանակով` երեք տարի։ ԵԿԲ–ն հակաճգնաժամային քաղաքականության շրջանակում եռամսյա և կիսամյակային աճուրդներ է անցկացնում։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԵԿԲ–ն որևէ կիսամյակային աճուրդ չի նշանակել, նախատեսված են եռամսյա աճուրդներ։

Կարգավորիչն, այնուամենայնիվ, չի պատրաստվում մի կողմ դնել հակաճգնաժամային միջոցները, որոնց շարքում են նաև անժամկետ աճուրդները։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև