Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

11.01.2013 18:34
Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀԲ–ի և ԱՄՀ–ի համատեղ մշակած Պարտքային իրավիճակի կայունության վերլուծության (DSA) վերջին տվյալներով` Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկի երկիր, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։

Ըստ նրա,  համապատասխան բոլոր ինդիկատորները (ՀՆԱ–ի նկատմամբ պետպարտքի հարաբերակցությունը, արտաքին պարտքի սպասարկումն արտահանման նկատմամբ, պարտքի սպասարկումը բյուջեի եկամուտների նկատմամբ) բազային սցենարով նախատեսված շեմերից ցածր են։

Հափին նշեց, որ Հայաստանի պետպարտքի պրոֆիլը ռիսկային չէ, և ըստ կանխատեսումների` կմնա կայուն, ինչը զգալի կերպով պայմանավորված է այն կոշտ միջոցներով, որոնք ձեռնարկում է կառավարությունը վերջերս գրանցված ճգնաժամից հետո, դրանք են`   արտաքին պարտքի մոնիտորինգը և բյուջեի դեֆիցիտի կրճատումը պետական ծախսերի կոնսոլիդացման ճանապարհով։ Գործնականում կառավարությունը փոխառությունների նկատմամբ մորատորիում է հայտարարել` տեխնիկական օգնության ցուցաբերման համար և կոմերցիոն (ոչ արտոնյալ) պայմաններով փոխառությունների նկատմամբ և ավելի կարգավորված հարկաբյուջետային քաղաքականություն է վարում։

«Այդ քաղաքականությունն անհրաժեշտ կլինի իրագործել միջնաժամկետ հեռանկարում` հաշվի առնելով եվրագոտու ներկայիս անորոշ իրավիճակը և Հայաստանի վրա արտաքին շոկերի հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև հաշվի առնելով լրացուցիչ մակրոտնտեսական բուֆերների ստեղծման անհրաժեշտությունը և արտոնյալ պայմաններով ֆինանսավորման սահմանափակ մատչելիությունը»,– ասաց Հափին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև