Ճապոնիայից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

14.01.2013 11:15
Ճապոնիայից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի՝ հունվարի 14–ի առքուվաճառքներն առավելապես աճով են բացել` Ճապոնիայից ստացված նորությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1,4 տոկոսով՝ մինչև 10801,57  կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,26 տոկոսով՝ հասնելով 1991,46 կետի: S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին աճել է 0,33 տոկոսով` կազմելով  4724,8 կետ։

Ցուցիչների աճը կապված է Ճապոնիայի կառավարության կողմից 20,2 տրլն իեն (226 մլրդ դոլար) ընդհանուր ծավալով տնտեսության խթանման հրատապ միջոցների փաթեթի ընդունման հետ։ Դրան հաջորդող իենի փոխարժեքի նվազումը հանգեցրեց արտահանող ընկերությունների գնանշումների բարձրացմանը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև