Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $139 մլն

14.01.2013 12:01
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $139 մլն

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $139 մլն՝ մեկ դոլարի դիմաց 404,21 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 8,1 մլն եվրո և ավելի քան 888,1 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 531,4 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 13,16  միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 144,2 մլն դոլար, շուրջ 14,1 մլն եվրո և շուրջ  69,4 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 405,71 դրամ, 1 եվրոյի դիմաց 534,10 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,44  դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2012թ.դեկտեմբերի 24-ից մինչև 2013թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 137,6 մլն դոլար: ($1 -  408,59 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև