Մետաղների շուկա. Չառլզ Պլոսերի ելույթի ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները իջել են շաբաթական առավելագույններից

14.01.2013 12:56
Մետաղների շուկա. Չառլզ Պլոսերի ելույթի ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները իջել  են շաբաթական առավելագույններից

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ առքուվաճառքները սկսվեցին ոսկու գների փոքր-ինչ նվազումով` հաշվի առնելով նախորդ հինգշաբթի հրապարակված ամերիկյան կարգավորիչի դեկտեմբերյան նիստի արձանագրությունները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվի գնանշումները հասան իր շաբաթվա նվազագույնին` մեկ տրոյական ունցիայի դիմաց 1642,69 ԱՄՆ դոլար։ Սակայն դրանից հետո ոսկին կարողացավ վերադարձնել կորցրած դիրքերը և առաջին երեք առևտրային օրերին դեղին մետաղը վաճառվեց միջակայքում։ Դրա համար պատճառ հանդիսացավ եվրոպական կարգավորիչի հերթական նիստի նախաշեմին ներդրողների զուսպ ակտիվությունը, ինչպես նաև ԱՄՆ–ի «բյուջետային ճեղքվածքը» կանխելու ուղղությամբ միջոցների քննարկման երկրորդ փուլի  սպասումները։

Իրավիճակը փոխվեց շաբաթվա վերջին, այն բանից հետո, երբ հինգշաբթի ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին տեղեկացրեց, որ առաջիկայում եվրոպական կարգավորիչը չի նվազեցնի տոկոսադրույքները, և այդ որոշումը բանկի Խորհրդի անդամներն ընդունեցին միաձայն։ Տվյալ իրադարձությունը և հիմնական արժութային զույգի աճը, ինչպես նաև Չինաստանից ստացված բարենպաստ վիճակագրությունը ոսկու գնանշումների բուռն աճ ապահովեցին։

Այդուհանդերձ, հաշվետու ժամանակահատվածի վերջին օրը թանկարժեք մետաղի գնանշումները կտրուկ նվազեցին ԴՊՀ – Ֆիլադելֆիայի նախագահ Չառլզ Պլոսերի ելույթի ֆոնին, ով կասկած հայտնեց գործազրկության մակարդակի կրճատման համար քանակական մեղմացման ծրագրի արդյունավետության վերաբերյալ։ Բացի այդ, նա կողմ հանդես եկավ դրամային քաղաքականության ավելի վաղ խստացմանը, քան FOMC–ի անդամների մեծ մասը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ աճեց 0,38 տոկոսով` հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1663,02 ԱՄՆ դոլարի։

Առաջիկա շաբաթվա սկզբին ոսկու գնանշումները հավանաբար փոքր–ինչ կնվազեն կամ կհամախմբվեն փակման նախորդ մակարդակների մոտ` ամերիկյան արժույթի ենթադրելի աճի ֆոնին։ Սակայն, տվյալ ակտիվի արժեքի նվազումը կսահմանափակվի Ասիայում կայուն ֆիզիկական պահանջարկով։ Միաժամանակ ոսկին լրացուցիչ աջակցություն կստանա երկու հարյուրօրյա սահուն միջինի տեսքով, որի կողքին այժմ գտնվում է։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ծրագրված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել սպառողական գների ցուցիչի, արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխման և դեկտեմբերին բնակշուկայի թվերի վրա։ Եվրոպական նորություններից պետք է ընդգծել 2012թ.–ի ընթացքում Գերմանիայի ՀՆԱ–ի ծավալի փոփոխման տվյալների հրապարակումը, ինչպես նաև դետկեմբերին սպառողական գների ցուցիչը։ Այն դեպքում, եթե արդարացվեն կանխատեսումները և ԱՄՆ–ում ու եվրագոտում գնաճի տեմպերը կանխատեսված տարեկան կտրվածքով 1,8% և 2,2%–ից  ցածր գտնվեն` համապատասխանաբար, ոսկին կարող է շարունակել իր նվազումը։

Ըստ մեր գնահատականների`  ոսկու գների տեխնիկական հեռանկարները կրկին վատացան, քանի որ դրանց չհաջողվեց կոտրել մեկ տրոյական ունցիայի դիմաց 1668,29 ԱՄՆ դոլար դիմադրությունը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքն է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1635,0 – 1686,0 ԱՄՆ դոլար։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 1,17 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,6585 ԱՄՆ դոլար։ Դրա համար պատճառ դարձավ շաբաթվա սկզբին թույլ նվազող միտումը`հաշվի առնելով ԵԿԲ նիստի նախաշեմին ներդրողների զսպված ակտիվությունը։ Բացի այդ, կարմիր մետաղի գնանշումներն էապես նվազեցին շաբաթվա վերջին Չառլզ Պլոսերի ելույթի ընթացքում։
Այդուհանդերձ, հինգշաբթի` հունվարի 10–ին, այդ ակտիվի գները թանկացան` հասնելով շաբաթվա առավելագույն նշանակմանը` Չինաստանի արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված տվյալների ֆոնին, որոնք մետաղի ներմուծման էական բարձր ծավալ ցուցադրեցին։ Ավելին, իր հիմնական մրցակիցների նկատմամբ ամերիկյան արժույթի կտրուկ նվազումը` հաշվի առնելով ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի ելույթը, ևս լավատեսություն ավելացրեց։

Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող  բորսային պաշարն ընթացիկ շաբաթ նույնպես խոչընդոտել  է կարմիր մետաղի գնանշումների աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ–ից և Չինաստանից ստացվելիք տնտեսական նորություններով։ Մասնավորապես ուրբաթ` հունվարի 18–ին, շատ  չինական մակրոտնտեսական վիճակագրություն է նախատեսված. Չորրորդ եռամսյակի  ՀՆԱ–ն, դեկտեմբերի արդյունաբերական արտադրությունը և մանրածախ առևտուրը։ Ընթացիկ շաբաթմ պղնձի դինամիկայի վրա նաև ազդեցություն կունենա արդյունաբերության և դեկտեմբերի ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վիճակագրությունը։ Սպասումների համաձայն, Չինաստանից և ԱՄՆ–ից ստացված տնտեսական ցուցանիշները դրական դինամիկա կցուցադրեն, որի հետևանքով պղնձի արժեքը կարող է աճել` մեկ ֆունտի դիմաց կազմելով 3,72 ԱՄՆ դոլար։

Սակայն, եթե չնայած կանխատեսումներին, այդ երկու երկրներից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունն անմխիթար գտնվի, պղնձի արժեքը կարող է նվազել մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,60 ԱՄՆ դոլար նշանակմանը։ Այդուհանդերձ, տվյալ ակտիվի հեռանկարի տեխնիկական վերլուծության տեսանկյունից մենք որպես չափավոր դրական ենք գնահատում, քանի դեռ գները գտնվում են մեկ ֆունտ պղնձի դիմաց  3,6417 ԱՄՆ դոլարից բարձր։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև