ԱՄՆ–ի բանկերը չգիտեն ինչ անեն փողերը

14.01.2013 15:11
ԱՄՆ–ի բանկերը չգիտեն ինչ անեն փողերը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի վարկային կազմակերպությունները կանխիկ փողի ավելցուկով են տառապում, որը կուտակվել է ավանդային հաշիվներում։ Ներկա անբարենպաստ պայմանների ֆոնին սեփական վարկային պորտֆելների ընդլայնման համար կանխիկ գումարի ավելցուկը նվազեցնում է բինզեսի մարժինալությունը` ստիպելով այլընտրանքային միջոցներ փնտրել շահույթ ստանալու համար, գրում է РБК daily–ին։

Առաջիկայում իրավիճակը չի փոխվի դեպի լավը, նախազգուշացնում են փորձագետները։

Ամերիկացիները շարունակում են սեփական կուտակումները ներդնել բանկերում։  Market Rates Insight–ի տվյալների համաձայն` անցյալ տարվա վերջին տեղական ֆինանսական ինստիտուտների ավանդներում կուտակվեց ռեկորդային` 10,6 տրլն դոլար, միաժամանակ վարկով տրված և ներգրաված միջոցների հարաբերակցությունը կրճատվեց` նախորդ ճգնաժամի ժամանակներից հասնելով նվազագույն նշանակմանը։ Ավանդաբար բանկիրները փորձում են պահպանել այդ հարաբերակցությունը 100 տոկոս մակարդակում, սակայն վերջին տարիներին վարկերի մասնաբաժինը 2007թ.–ի 95 տոկոսից (ավանդների ծավալից) նվազեց` այժմ հասնելով ընդամենը 72 տոկոսի։ 2008թ.–ից ԱՄՆ–ում տրված վարկերի ծավալը կրճատվեց 5,3 տոկոսով` կազմելով 7,58 տրլն դոլար, հաստատում են SNL տվյալները, իսկ ավանդների միջոցները միայն աճեցին։

Տրված վարկերի նկատմամբ ավանդների նման գերակշռումը բացասաբար է ազդում  բանկերի շահույթի վրա` նվազեցնելով նրանց զուտ տոկոսային մարժան։ Այդ ցուցանիշի կրճատումը նախորդ տարվա արդյունքների համեմատ գրանցեցին Ամերիկայի գրեթե բոլոր խոշոր բանկերը։

Միաժամանակ բանկերը կարողանում են սեփական գործունեության ռեկորդային ֆինանսական արդյունքներ հրապարակել. երրորդ եռամսյակում դրանց համախառն զուտ շահույթը կազմեց վերջին վեց տարիների համար ռեկորդային` 37,6 մլրդ դոլար։ Սակայն ցուցանիշների աճն այստեղ պայմանավորված է տարբեր բանկային միջնորդավճարների բարձրացմամբ և ակտիվների աճուրդով, ոչ թե ավելացող տոկոսային շահույթով։ Աճող ավելցուկների պայմաններում դա կարող է առաջիկայում շահույթի կտրուկ կրճատման հանգեցնել։ Ավելին` ճգնաժամի ընթացքում բանկերի կողմից հիփոթեքային մեղքերի դիմաց գրեթե 20 մլրդ դոլարի չափով վերջին վճարումն ակնհայտորեն չի բարելավի դրանց արդյունքները։

Ինչպես ենթադրում են փորձագետները, բանկերի զուտ տոկոսային մարժայի շտապ ավելացման պետք չէ սպասել. տնտեսական աճի ցածր տեմպերը, փոխառու միջոցների թույլ պահանջարկը և Treasuries-ի նվազող  եկամտաբերությունը թույլ չեն տալիս բանկերին նախկինի պես վաստակել։ –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև