Հայաստանի ԿԲ–ն հունվարի 14-ին 1 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

14.01.2013 16:09
Հայաստանի ԿԲ–ն հունվարի 14-ին  1 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 14-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52131149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 647 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 547 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  100 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 901 767 748 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7736 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.8885 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև