Goldman Sachs–ը կարող է մինչև հարկերի կրճատումը հետաձգել պարգևավճարների վճարումը

14.01.2013 18:49
Goldman Sachs–ը կարող է մինչև հարկերի կրճատումը հետաձգել պարգևավճարների վճարումը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը` Goldman Sachs–ը, բրիտանացի աշխատակիցների պարգևավճարների վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2013 թվականի ապրիլ, երբ եկամտահարկը ներկայիս 50 տոկոսից կնվազի մինչև 45 տոկոս։ Այս մասին հայտնում է banki.ru–ն`վկայակոչելով The Financial Times պարբերականին։

Goldman Sachs–ը Մեծ Բրիտանիայում գործունեություն իրականացնող միջազգային 20 խոշորագույն բանկերից է, որոնք չեն բացառում մինչև ապրիլ պարգևավճարների վճարումը հետաձգելու հավանականությունը։ Փորձագետների կարծիքով, դա թույլ կտա վարկային կազմակերպություններին էական տնտեսում կատարել։

Բրիտանական ներկա օրենսդրությանը համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2010 թվականին, բանկի աշխատակցի եկամտի 50 տոկոսը կփոխանցվի պետբյուջե, եթե տարեկան պարգևատրության չափը գերազանցում է 150 հազար ֆունտ ստեռլինգը։

Լոնդոնի Սիթիի Goldman Sachs–ը համարվում է իր անձնակազմի նկատմամբ ամենաառատաձեռն բանկերից մեկը։ Վերլուծաբանների գնահատականներով, բանկը պետք է պարգևավճարի տեսքով ավելի քան 8 մլրդ ֆունտ ստեռլինգ վճարի իր աշխատողներին 2012 թվականի համար, ինչը մի փոքր ավելի է, քան 2011 թվականին, երբ մեկ աշխատող պարգևավճարի միջին չափը կազմում էր 238 հազար ֆունտ ստեռլինգ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post