Renault-Nissan–ը և UniСredit–ը մտադիր են ՌԴ–ում համատեղ բանկ ստեղծել

15.01.2013 17:31
Renault-Nissan–ը և UniСredit–ը մտադիր են ՌԴ–ում համատեղ բանկ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Renault-Nissan ավտոալյանսը և UniCredit բանկային խումբը մի քանի շաբաթից կհայտարարեն ՌԴ–ում համատեղ ավտովարկային բանկի ստեղծման վերջնական պայմանները։ Այդ մասին Euromoney համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների UniCredit խմբի ղեկավար Ջանի Ֆրանկո Պապան, հաղորդում է banki.ru–ն` հղում անելով «Փրայմին»։

«Մենք գտնվում ենք ավարտման գործընթացում։ Մի քանի շաբաթից կհայտարարենք համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանները»,– հայտնեց նա։

Ենթադրվում էր, որ համատեղ բանկը կստեղծվի ՅունիԿրեդիտ Բանկի «դուստր»  Օմսկի «Սիբիր» բանկի հիման վրա և 2013թ.–ին կսկսի գործառնական գործունեություն ծավալել։

Խոսելով ռուսական «դուստր» բանկի` ՅունիԿրեդիտ Բանկի մասին, խմբի ներկայացուցիչը նշել է, որ բանկը լավ կապիտալացված է, իսկ կապիտալի ավելացման ծրագրերը կախված են վարկային կազմակերպության բիզնեսի աճի տեմպերից։ «Եթե բանկի կապիտալացման անհրաժեշտություն կա, ինչպես նախորդ տարի, մենք կավելացնենք Ռուսաստանի բանկի կապիտալը։ Մեզ համար դա խնդիր չէ»,– հայտնել է նա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև