Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 11 ամիսների ընթացքում աճել են 10,9%–ով` գերազանցելով 1,5 մլրդ դոլարը

16.01.2013 11:37
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 11 ամիսների ընթացքում աճել են 10,9%–ով` գերազանցելով 1,5 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ի հունվար–նոյեմբեր ամիսներին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1,5 մլրդ դոլարի միջոց` 2011թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսների համեմատ ավելանալով 10,9 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը 11 ամիսների ընթացքում կազմել է 262,7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 238,4 միլիոն դոլարի համեմատ (10,2 տոկոսի աճ): Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 1,2 մլրդ դոլար՝ 2011թ.-ի հունվար–նոյեմբեր ամիսների 1,1 մլրդ դոլարի համեմատ (11 տոկոս աճ):

Միաժամանակ ընթացիկ տարվա հունվար–նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2011թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին, ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (ավելի քան 1,3 մլրդ դոլար): (1 դոլարը 407,30 դրամ է):-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև