ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել` սրբագրումների և ԱՄՆ–ից ստացված վիճակագրական տվյալների հիման վրա

16.01.2013 12:48
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել` սրբագրումների և ԱՄՆ–ից ստացված վիճակագրական տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի բացվել են տարբեր ուղղություններով` ԱՄՆ–ից ստացված ուժեղ վիճակագրական տվյալների ֆոնին, այն դեպքում, երբ որոշ ցուցիչներ սրբագրված նվազում են ցուցադրում, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Մոսկվայի ժամանակով 9.26–ի դրությամբ Nikkei Stock Average 225–ը նվազել է 1,86 տոկոսով և կազմել 10676,26 կետ, TOPIX–ը` 1,39 տոկոսով` հասնելով 893,86 կետի։ Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,58 տոկոսով և կազմել 2311,17 կետ։ Հոնկոնգի Hang Seng–ը նվազել է 0,23 տոկոսով` կազմելով 23327,97 կետ։ Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,03 տոկոսով՝ հասնելով 1984,34 կետի: Սինգապուրյան Straits Times Index–ն աճել է 0,41 տոկոսով և կազմել3208,78 կետ։  S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին ավելացել է 0,47 տոկոսով` հասնելով  4738,6 կետի։

«Ներկա պահին ԱԽՏ–ի բաժնետոմսերի շուկան վերագնվել է (…) Մակրոտնտեսական ցուցանիշները վատ տեսք չունեն։ Այդ պատճառով սրբագրումը խորը չի լինի, միայն որոշակի համախմբում կկատարվի»,– AMP Capital Investors Ltd.–ի  ինվեստմենեջեր Նադեր Նայեմի (Nader Naeimi) խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Միաժամանակ ցուցիչների դրական դինամիկա են ցուցաբերում ԱՄՆ–ից ստացված նորությունները։ Այսպես, նախօրեին հայտնի դարձավ, որ երկրի մանրածախ վաճառքների ծավալը 2012թ.–ի դեկտեմբերին աճել է 0,5 տոկոսով` նոյեմբերի համեմատ և դրամական կտրվածքով կազմել 415,7 մլրդ դոլար։ Վերլուծաբաններն առավել համեստ աճ էին ակնկալում` 0,2 տոկոսանոց։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

TOPIX–ն առանցքային ճապոնական ֆոնդային ցուցիչներից մեկն է, որը հաշվարկվում է ըստ շուկայական կապիտալիզացիայի` Ճապոնական ֆոնդային բորսայի (մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերություններ) առաջին սեգմենտին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի միջին թվաբանական։

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:

Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով:

FTSE Straits Times Index–ը Սինգապուրի ֆոնդային բորսայի գլխավոր ինդիկատորն է, որը հիմնվում է 30 արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի արժեթղթերի վրա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև