Հայաստանի բանկերի ներդրումները պետական արժեթղթերում նոյեմբերին կրճատվել են 7,9%ով՝ դառնալով 144,6 մլրդ դրամ

16.01.2013 13:26
Հայաստանի բանկերի ներդրումները պետական արժեթղթերում նոյեմբերին կրճատվել են 7,9%ով՝ դառնալով 144,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2012թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ պետական պարտատոմսերում մոտ 144,6 մլրդ դրամի ներդրում են կատարել, ինչը հոկտեմբերի ցուցանիշից բարձր է 7,9 %-ով:

Միաժամանակ նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի ռեզիդենտները պետական արժեթղթերում ներդրել են շուրջ 241,2  մլրդ. դրամ (աճ 2,8 %-ով նախորդ ամսվա համեմատ):

Հաղորդագրության համաձայն՝  բանկային ներդրումների մասնաբաժինը ՊԿՊ ընդհանուր ծավալում կազմել է 59,9%: Ընդ որում՝ Կենտրոնական բանկի մասնաբաժինը ՊԿՊ-ում կազմել է մոտ 29,8%, իսկ ոչ բանկային գործակալներինը, դիլերներինը և ներդրողներինը՝ 9,6%:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընդհանուր (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) ներդրումները ՊԿՊ-ում նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 241,4 մլրդ. դրամ, ինչը 2,8%-ով ավելի է հոկտեմբերի ցուցանիշից ($1 – 407,58 դրամ է)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև