Հայաստանում ավանդների տոկոսադրույքները նախորդ տարվա նոյեմբերին նվազել են միջինը 0,3 տոկոսային կետով՝ հասնելով 8.5%-ի

16.01.2013 16:01
Հայաստանում ավանդների տոկոսադրույքները նախորդ տարվա նոյեմբերին նվազել են միջինը 0,3 տոկոսային կետով՝ հասնելով 8.5%-ի

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների տոկոսադրույքը 2012 թվականի նոյեմբերին նույն տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 8.5 տոկոս՝ կրճատվելով 0.3 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ ԿԲ տվյալների, դրամային կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը նոյեմբերին կազմել է 9.9%, որը նախորդ ամսվա համեմատ չի փոխվել։

Միաժամանակ արտարժույթով ավանդների միջին տոկոսադրույքը նոյեմբերին կազմել է 5,25 տոկոս՝ գրանցելով միջինը 1.35 տ.կ. անկում:

Միաժամանակ դրամային երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11.05 տոկոս` ավելանալով 0,25 տ.կ.-ով, իսկ արտարժութային ավանդներինը՝ 8.15 տոկոս՝ ավելանալով 0.05 տ.կ.-ով։

2012 թվականի նոյեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ։ ($1 – 407,58 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև