Դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները Հայաստանում 2012թ.–ի նոյեմբերին կրճատվել են 0.45 տ.կ.–ով` մինչև 15.95 %

16.01.2013 16:10
Դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները Հայաստանում 2012թ.–ի նոյեմբերին կրճատվել են 0.45 տ.կ.–ով` մինչև 15.95 %

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից 2012 թվականի նոյեմբերին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները նույն տարվա հոկտեմբերի համեմատ կրճատվել են 0.45 տ.կ.–ով` մինչև 15.95 տոկոս, նշվում է հանրապետության Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, նախորդ տարվա նոյեմբերին երկարաժամկետ արժութային վարկերի միջին դրույքաչափն աճել է 0.25 տոկոսային կետով` հասնելով 13.6 տոկոս։

ԿԲ տվյալների համաձայն, Հայաստանում 2012 թվականի նոյեմբերին վարկերի միջին տոկոսադրույքը հոկտեմբերի համեմատ մնացել է անփոփոխ` կազմելով մոտ 15 տոկոս։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է մոտ 12 տոկոս` նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.4 տ.կ.–ով։

2012 թվականի նոյեմբերին Հայաստանում ֆիզիկական անձանց վարկերի միջին տոկոսադրույքը հոկտեմբերի համեմատ նվազել է 0.27 տ.կ.–ով  և կազմել է 18 տոկոս։

2012 թվականի նոյեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում 21 առևտրային բանկ է  գրանցված։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև