Կենտրոնական բանկը մտավախություն ունի, թե կարող են «արժութային պատերազմներ» լինել

16.01.2013 18:06
Կենտրոնական բանկը մտավախություն ունի, թե կարող են «արժութային պատերազմներ» լինել

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ազգային կենտրոնական բանկերի գործողությունները կարգավորումների բնագավառում, չնայած սերտ փոխգործակցությանը, կարող են հանգեցնել «արժութային պատերազմների»,– Գայդարովյան ֆորումում հայտարարել է ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է BFM.Ru–ն` հղում անելով Փրայմին։

«Մենք կանգնած ենք շատ լուրջ, իմ կարծիքով, առճակատման գործողությունների շեմին, ինչը, հնարավոր է, մի փոքր չափազանցրած կոչվում է «արժութային պատերազմներ»»,– նշել է նա։

ԿԲ–ի նախագահի տեղակալը մատնանշել է Ճապոնիայի կառավարության վերջին որոշումը իենի փոխարժեքը կտրուկ կրճատելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է շուկաների որոշակի նվազման։ «Սա ոչ թե գլոբալ մակրոտնտեսական կարգավորման միաբանություն է, այլ, հակառակը, անջատման, խտրականության, ազդեցության տարբեր գոտիների բաժանելու փորձ է` ընդհուպ շատ սուր մրցակցություն»,– ընդգծել է նա։

Ուլյուկաևը նշել է նաև կարգավորիչների դրական էֆեկտը։ Նա ասել է, որ մակրոտնտեսական գործընթացների հակամարգումն ու կարգավորումը, այսպես կոչված, անկախ ինստիտուտների միջոցով, ինչպես կենտրոնական բանկերը և արժեթղթերի ու ֆինանսական ծառայությունների շուկայի կարգավորիչները, մեծ արդյունքներ են բերում։

«Այդ ինստիտուտները քաղաքական կոնյունկտուրայի, ընտրազանգվածային ցիկլի պահանջների ենթակայության տակ են»,– պարզաբանել է ԿԲ նախագահի առաջին տեղակալը։ Ուլյուկաևի կարծիքով, կենտրոնական բանկերի անկախությունը թույլ է տալիս որոշումներ ընդունել գլոբալ մակրոկարգավորման բնագավառում և տարաձայնություններ չունենալ։

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կարևոր դեր է խաղում այն, որ «կարգավորիչներից մեկի ընդունած որոշումն անդրադառնում է մյուս բոլոր կարգավորիչների վրա»։

Ուլյուկաևը նշել է նաև, որ ընդունելի է համարում եռամսյակում 10 մլրդ դոլարից պակաս կապիտալի արտահոսքը։ Այդ գումարը, նրա կարծիքով, ընդունելի է ֆինանսատնտեսական ինստիտուտների և ընթացիկ գործառնությունների հաշվի դրական սալդոյի ներկայիս մակարդակի համար։

Ուլյուկաևը նշել է, որ 2008-2009 թվականների ճգնաժամից հետո Ռուսաստանում կապիտալի արտահոսքի եռամսյակային ցուցանիշների կայուն նվազում է դիտվում` բացառությամբ մի քանի եռամսյակների։

Ինչպես գրում է BFM.Ru–ն, 2012 թվականի չորրորդ եռամսյակում ՌԴ–ից մասնավոր հատվածի կողմից կապիտալի զուտ դուրսբերումը, հաշվարկային բալանսի նախնական տվյալների համաձայն, կազմել է 9.4 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2012 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 33.3 մլրդ դոլարի կապիտալի դուրսբերում, երկրորդ եռամսյակում` 6.4 մլրդ դոլարի, երրորդում զուտ արտահոսքը կազմել է 7.6 մլրդ դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև