Պորտուգալիան վարկի հերթական` 839 մլն եվրոյի տրանշն է ստացել ԱՄՀ–ից

17.01.2013 10:52
Պորտուգալիան վարկի հերթական` 839 մլն եվրոյի տրանշն է ստացել ԱՄՀ–ից

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Պորտուգալիային 839 միլիոն եվրոյի ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրումը, հաղորդում է ՌԻԱ Նոովստին` վկայակոչելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Միջազգային վարկատուները, այդ թվում ԱՄՀ–ն և ԵՄ–ն, 2011 թվականի մայիսին հավանություն էին տվել ֆինանսական աջակցություն խնդրած Եվրամիության երեք երկրներից մեկին` Պորտուգալիային ընդհանուր առմամբ 78 միլիարդ եվրոյի հատկացմանը` այդ երկրի բյուջեի պակասուրդի կրճատման դիմաց։ Ընդհանուր գումարից ԱՄՀ–ի կողմից Լիսաբոնը կստանա 27.5 միլիարդ եվրո։

Հերթական տրանշի հաստատումը կատարվել է ԱՄՀ–ի մասնագետների կողմից Պորտուգալիայի կողմից վարկը ստանալու պայմանների կատարման ստուգում անցկացնելուց հետո։ Բացի այդ, նշում է Ֆրանս Պրեսը, չորս օր առաջ ֆինանսական այդ կառույցի ղեկավար Կրիստին Լագարդը նշել էր, որ երկիրը «ճիշտ ուղու վրա է»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև