Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 429,3 մլրդ դրամ

17.01.2013 12:40
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 429,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 429,3 մլրդ դրամ: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվությունում, այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 1,1 տոկոսով:

Միաժամանակ, տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները նոյեմբերի վերջին կազմել են ավելի քան 361,8 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների շուրջ 84,3 տոկոսը՝ հոկտեմբերի համեմատ աճելով 2,3 տոկոսով:

Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը նոյեմբերի վերջին կազմել է շուրջ 185,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,7 տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից նոյեմբերի 30-ի դրությամբ ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1202,2 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 2,2 տոկոսով:

2012 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ: ($1 – 406,52 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև