Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2012 թ.–ի նոյեմբերին 10,3 միլիարդ դրամ են կազմել

17.01.2013 14:36
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2012 թ.–ի նոյեմբերին 10,3 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները նոյեմբերի վերջին հոկտեմբերի համեմատ նվազել են 12,6 տոկոսով՝ կազմելով 10,3 մլրդ դրամ, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2012 թվականի տեղեկատվական ամենամսյա ամփոփագրում:

ԿԲ տվյալների համաձայն, բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,7 տոկոս:

Ժամկետային վարկային ներդրումները նոյեմբերի վերջին նախորդ ամսվա համեմատ ավելացել են 1.5 տոկոսով և կազմել են ավելի քան 1510,7 մլրդ դրամ կամ բոլոր վարկային ներդրումների 97.3 տոկոսը։

Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 31,2 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 15,9 տոկոսով, և կազմել են բանկային համակարգի վարկային ներդրումների 2 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 1552,3 միլիարդ դրամ՝ նախորդ ամսվա  1526,4 միլիարդ դրամի դիմաց: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 23,7 տոկոս, երկարաժամկետ ներդրումներին՝ 76,3 տոկոս: ($1 – 406,52 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև