ՀԲ–ն 2013թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի 4.3-տոկոսանոց աճ է կանխատեսում

17.01.2013 15:18
ՀԲ–ն 2013թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի 4.3-տոկոսանոց աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը Հայաստանում 2013 թվականին ՀՆԱ–ի  4.3 տոկոսանոց աճ է կանխատեսում, ասվում է ՀԲ–ի` գլոբալ տնտեսության հեռանկարների տեսությունում։

Հայաստանի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ աճը 2013 թվականին կկազմի 6.2 տոկոս։

Ինչպես նշվում է տեսությունում, Հայաստանում 2014-2015 թվականներին կանխատեսվող տնտեսական աճը կարող է կազմել 4.4 տոկոս։ Միաժամանակ, 2012 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ՀԲ տվյալներով, կազմել է 6.8 տոկոս։

Միաժամանակ Համաշխարհային բանկի կողմից համաշխարհային ՀՆԱ կանխատեսվող աճը 2013 թվականին կազմում է 2.4 տոկոս` 2014 թվականին մինչև 3.1 տոկոս բարձրացումով, իսկ 2015 թվականին` մինչև 3.3 տոկոս։

Միաժամանակ, ՀԲ գնահատականներով` ազգային արժույթի փոխարժեքը համեմատաբար կայուն կլինի` 410 դրամ մեկ դոլարի դիմաց 2013 թվականին, 415 դրամ մեկ դոլարի դիմաց 2014 թվականին և 420 դրամ` 2015 թվականին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև