Հայաստանում դրամով սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը 2012թ.–ի նոյեմբերին ավելացել է 0,4 տ.կ.–ով` հասնելով 20,2%–ի

17.01.2013 16:47
Հայաստանում դրամով սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը 2012թ.–ի նոյեմբերին ավելացել է 0,4 տ.կ.–ով` հասնելով 20,2%–ի

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դրամով սպառողական վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը 2012թ.–ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 0,4 տ.կ.–ով` հասնելով 20,2 տոկոսի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ տվյալների համաձայն, դոլարով սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը 2012թ.–ի նոյեմբերին ավելացել է նույնպես 04 տ.կ.–ով և ամրապնդվել 17 տոկոս մակարդակում։

Միաժամանակ Հայաստանի առևտրային բանկերի դրամով հիփոթեքային վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը նախորդ տարվա նոյեմբերին կազմել է 12,7 տոկոս` մեկ ամսում ավելանալով 0,1 տ.կ.–ով, իսկ դոլարով` նվազել է 0,1 տ.կ.–ով` դառնալով 12,3 տոկոս։
ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանում վարկերի միջին տոկոսադրույքը 2012թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մնացել է անփոփոխ` կազմելով շուրջ 15 տոկոս ($1- 406,30 դրամ է)։—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև