Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն անլուծելի խնդիրներ

18.01.2013 12:19
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն անլուծելի խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն` հունվարի 17-ին կայացած հանդիպման ընթացքում գոհունակությամբ վերահաստատեցին, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները քննարկեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման և երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև