Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.–ին աճել է 14,66%–ով` կազմելով 42,5 մլրդ դրամ

18.01.2013 19:41
Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.–ին աճել է 14,66%–ով` կազմելով  42,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 42,5  մլրդ դրամ՝ 2011 թվականին գրանցված ավելի քան 37,1 մլրդ դրամի դիմաց` ավելանալով 14,66 տոկոսով։

Նման տվյալները մեջբերվում են «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի Բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկարգում (2012թ.–ի չորրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները)։

Հայաստանում գործող 21 բանկից 18-ի ընդհանուր շահույթն այս ժամանակահատվածում կազմել է շուրջ 45,5  մլրդ դրամ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երեք բանկերը 3 մլրդ դրամի չափով վնաս են կրել:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգի շահույթի ցուցանիշի առաջատարների հնգյակը հետևյալ տեսքն ունի`

տեղ

Բանկ

12/31/2012

Հազար դրամ

համեմատ

12/31/2011 (%)

1

HSBC Բանկ Հայաստան

7,467,102

12.61

2

Ամերիաբանկ

6,164,471

52.01

3

Արդշինինվեստբանկ

4,823,952

104.39

4

ՎՏԲ–Հայաստան Բանկ

4,604,584

175.74

5

ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

4,266,587

-30.50

2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: ($1 – 406,54 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև