Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012թ.–ին աճել են 18%-ով՝ հասնելով 2 412.2 մլրդ դրամի

21.01.2013 15:52
Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012թ.–ին աճել են 18%-ով՝ հասնելով 2 412.2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականին ավելացել են 18 տոկոսով՝ անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 2 412.2 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծություն համաձայն, որն իրականացվել է Հայաստանի բանկերի՝ 2012 թվականի 4-րդ եռամսյակի հրապարակած տվյալների հիման վրա, ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: 2012 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է շուրջ 249 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 14.1 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,3 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների թվում է Ամերիաբանկը՝ 245 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 21.9 % աճ), ՎՏԲ Հայաստան Բանկը` 212.8 մլրդ դրամ (աճը`  19,3%), HSBC Բանկ Հայաստանը՝ մոտ 211.5 մլրդ դրամ (18.1 % աճ) Արդշինինվեստբանկը՝ 204.5 մլրդ դրամ (27.5 % աճ) ծավալով։

2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև