ՀՀ ԿԲ–ն հունվարի 21-ին 1 մլրդ դրամ ծավալով ՊԿՊ է տեղաբաշխել

21.01.2013 18:07
ՀՀ ԿԲ–ն հունվարի 21-ին 1 մլրդ դրամ ծավալով ՊԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 21-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52201140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 640 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 540 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 903 897 051 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.5152 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.6900 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 9 դիլեր և գանձապետական պահառուն:


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև