Հայաստանում ոսկու գինը կրկին բարձրացել է

21.01.2013 19:25
Հայաստանում ոսկու գինը կրկին բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 20155.76 (+97.59), բացթողնման գին` 21908.44 (+106.08), արծաթ` գնման գին` 374.76 (+7.13), բացթողնման գին` 407.35 (+7.75), պլատին` գնման գին` 20129.58 (+905.91), բացթողնման գին` 21879.98 (+984.69), պալադիում` գնման գին` 8564.99 (+280.01), բացթողնման գին` 9309.77 (+304.45):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև