Օլեգ Վյուգինը խորհրդատվություն կմատուցի Morgan Stanley–ին

21.01.2013 19:43
Օլեգ Վյուգինը խորհրդատվություն կմատուցի Morgan Stanley–ին

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Morgan Stanley բանկում նոր նշանակում է եղել, МДМ (Մոսկովյան գործարար աշխարհ) բանկի տնօրենների խորհրդի նախագահ, ֆինանսական շուկաների գծով դաշնային ծառայության նախկին ղեկավար Օլեգ Վյուգինը խորհրդատու է նշանակվել։ Այս մասին Finparty պորտալին հայտնել է անձամբ Վյուգինը։

Վյուգինը խորհրդատվություններ կանցկացնի Morgan Stanley–ում ռուսական արժեթղթերում (ընկերությունների բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր) ներդրումներ կատարելու հարցերի շուրջ։

Նրա խոսքով` պայմանագիրը չի պարտավորեցնում անընդմեջ աշխատանք գրասենյակում և թույլ է տալիս շարունակել աշխատանքը МДМ բանկում։ «Ես կարծես համատեղում եմ իմ անդամությունը երկու ընկերությունների տնօրենների խորհրդում»,– ասել է ֆինանսիստը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև