ՎՏԲ բաժնետոմսերը 2013թ.–ի սեփականաշնորհման ժամանակ պետք է արժենան ոչ պակաս, քան վերջին տեղաբաշխման ժամանակ. Շուվալով

21.01.2013 21:00
ՎՏԲ բաժնետոմսերը 2013թ.–ի սեփականաշնորհման ժամանակ պետք է արժենան ոչ պակաս, քան վերջին տեղաբաշխման ժամանակ. Շուվալով

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում ակտիվների ծավալով երկրորդ բանկը համարվող ՎՏԲ բանկի բաժնետոմսերի գինը սեփականաշնորհման հերթական փուլի շրջանակներում պետք է լինի ոչ ցածր պետբանկի վերջին տեղաբաշխման գնից, ասել է ՌԴ առաջին  փոխվարչապետ Իգոր Շուվալովը Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ՎՏԲ–ն 2011 թվականի փետրվարին պետական ակտիվների սեփականաշնորհման մեծածավալ ծրագիր է գործարկել` բաժնետոմսերի 10 տոկոսը շուկայում վաճառելով 95.7 միլիարդ ռուբլով։ Այն ժամանակ տեղաբաշխման գինը GDR–ի դիմաց կազմում էր 6.25 դոլար և 9.1468 կոպեկ` մեկ սովորական բաժնետոմսի դիմաց։

Ժամը 18։45–ի դրությամբ Մոսկվայի բորսայում բանկի մեկ բաժնետոմսի համար առաջարկում էին 5.83 կոպեկ (աճը` 0,3%)։ ՎՏԲ–ի գլոբալ դեպոզիտար ստացականները երկուշաբթի, ինչպես և ուրբաթ, սակարկում էին մեկ արժեթղթի համար 3.82 դոլարի մակարդակում։

ՎՏԲ–ի այս տարվա ծրագրերում սեփականաշնորհման հերթական փուլի անցկացումն է։ Այս անգամ բանկը ներդրողներին կառաջարկի նոր բաժնետոմսեր, ինչը եկամուտ չի բերի պետությանը, բայց կբարելավի ՎՏԲ–ի կապիտալի բավարար լինելը։

«ՎՏԲ խումբը բանակցություններ է վարում օտարերկրյա սուվերեն ֆոնդերի, ինչպես նաև ուղիղ ներդրումների ֆոնդերի հետ լրացուցիչ թողարկման բաժնետոմսերի վաճառքի ուղղությամբ»,– հայտարարել է Շուվալովը։

Նրա խոսքով, ՌԴ կառավարությունը թույլ կտա գործարքը, եթե բանկի ղեկավարությանը հաջողվի պայմանավորվել ոչ պակաս քան 3 միլիարդ դոլար արժողության նոր բաժնետոմսերի վաճառքի շուրջ։

«Այս հարցը ՎՏԲ հիմնական բաժնետիրոջ` Ռուսաստանի կառավարության ձեռնահասության ներքո է»,– հայտնել են բանկի մամուլի ծառայությունից ի պատասխան այն հարցին, թե որքանով է իրատեսական այս պայմաններում 2011 թվականի SPO գնով արժեթղթերի իրացումը։

2011 թվականին ՎՏԲ–ի սեփականաշնորհման ընթացքում խոշորագույն ներդրողներ դարձան իտալական Generali ապահովագրողը, որը 300 միլիոն դոլարի բաժնետոմս գնեց, և ամերիկյան TPG ֆոնդը, որը ներդրեց 100 միլիոն դոլար։

Ներկայում պետությանը պատկանում է ՎՏԲ բաժնետեմսերի 75 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև