Եվրագոտին Հունաստանին 9.2 մլրդ եվրո կհատկացնի բանկերին օգնելու և բյուջեի կարիքները հոգալու նպատակով

22.01.2013 11:29
Եվրագոտին Հունաստանին 9.2 մլրդ եվրո կհատկացնի բանկերին օգնելու և բյուջեի կարիքները հոգալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (ՖԿԵՀ) եվրագոտու պետությունների անունից պատրաստ է 9.2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության հերթական տրանշը հատկացնել Հունաստանին, ասվում է հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նոովստին։

«Մենք պատրաստ ենք փոխանցել Հունաստանին 7.2 միլիարդ եվրո պարտատոմսերի տեսքով` բանկերի վերակապիտալիզացիայի և վերակազմավորման կարիքները հոգալու համար, ինչպես նաև 2 միլիարդ եվրո կանխիկ բյուջեի կարիքների համար, քանի որ վարկատուների եռյակը հաստատել է, որ (սոցիալտնտեսական քաղաքականության վերաբերյալ) հիմնական պահանջները Հունաստանը կատարել է»,– ասել է նա երկուշաբթի գիշերը կայացած ասուլիսի ընթացքում։

Վարկատուների հետ`վարկերի տրանշերի տրամադրման դիմաց համաձայնեցված սոցիալ–տնտեսական ծրագրի կատարման հարցում Հունաստանի վաստակը, ըստ Եվրախմբի, եկամտահարկի բարեփոխումն է։

Եվրախումբը դեկտեմբերի վերջին որոշել է Հունաստանին 49.1 միլիարդ եվրոյի վարկի հերթական տրանշ հատկացնել։ Ենթադրվում էր, որ 34.3 միլիարդ եվրոն կհատկացվի դեկտեմբերին, իսկ մնացած մասը` 2013 թվականի առաջին եռամսյակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև