«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ընկերությունը սպասարկելու է Avers միջազգային դրամական փոխանցումների համակարգով

22.01.2013 12:55
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ընկերությունը սպասարկելու է Avers միջազգային դրամական փոխանցումների համակարգով

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ն հունվարի 21-ից սպասարկում է AVERS (Ուկրաինա) միջազգային դրամական փոխանցումների համակարգով, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորադագրության մեջ, համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին, առանց հաշվի բացման, կատարելու ակնթարթային դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

AVERS վճարային համակարգն ունի ավելի քան 90.000 սպասարկման կետր, որոնք գործում են աշխարհի 90 երկրներում (Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեդիա, Ռումինիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Ղազախստան և այլն): Միայն Ուկրաինայում գործում է մոտ 697 սպասարկման կետ: Ներկայումս աշխատանքներ են տարվում համակարգում նոր երկրներ ընդգրկելու գծով:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25