ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները 2012թ.–ին ավելացել են 0,2%-ով և 1 517.3 մլրդ դրամ կազմել

22.01.2013 13:36
ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները 2012թ.–ին ավելացել են 0,2%-ով և 1 517.3  մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները 2012թ.-ին ավելացել են 21 տոկոսով և դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1571.3  մլրդ դրամ։

Այս տվյալները ներկայացված են «ԱՌԿԱ» գործակալության` «Հայաստանի բանկեր» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի` 2012 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները)։

2012 թվականի չորրորդ եռամսյակի տվյալներով, վարկային ներդրումների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ։ 2012 թվականի վերջին բանկի վարկային ներդրումները կազմել են 159.4 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 9 տոկոսով։

Այնուհետև վարկային ներդրումների ծավալով ՎՏԲ–Հայաստան Բանկն է` 157.6 մլրդ դրամով (աճը` 33,4%), Ամերիաբանկը` մոտ 146.2 մլրդ դրամով (աճը` 7.13%), Արդշինինվեստբանկը` շուրջ 132 մլրդ դրամով (աճը` 44.32%) և HSBC Բանկ Հայաստանը` 129.8 մլրդ դրամով (աճը` 20%)

2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև