ՖԿԵՀ–ը փետրվարին 0.8 մլրդ եվրոյի վարկային տրանշ կհատկացնի Պորտուգալիային

22.01.2013 14:58
ՖԿԵՀ–ը փետրվարին 0.8 մլրդ եվրոյի վարկային տրանշ կհատկացնի Պորտուգալիային

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը  (ՖԿԵՀ) պատրաստ է Պորտուգալիային 0.8 միլիարդ եվրո տրամադրել արտաքին օգնության շրջանակներում, հայտնել է հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգը երկուշաբթի գիշերը կայացած ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

««Եռյակի» (Պորտուգալիայի կողմից սոցիալտնտեսական ծրագրի կատարման) վեցերորդ դրական գնահատականից հետո ՖԿԵՀ–ը պատրաստ է տրամադրել 0.8 միլիարդ եվրո։ Վերջնական որոշումը կընդունվի առաջիկայում, միջոցները կփոխանցվեն փետրվարի սկզբին»,– ասել է նա։

ԵՄ–ի և ԱՄՀ–ի կողմից Պորտուգալիային տրված օգնության ընդհանուր ծավալը կազմում է 78 միլիարդ եվրո, երկիրն օժանդակություն է ստացել 2011 թվականի գարնանը։ Այս տարի Պորտուգալիան պատրաստվում է վերադառնալ միջնաժամկետ և երկարաժամկետ կապիտալի շուկաներ, որոնց հասանելիությունը կորցրել էր և ստիպված էր ֆինանսական օգնություն խնդրել։ -0-+


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև