ԿԲ–ի ղեկավարի պաշտոնին վեց թեկնածու է հավակնում. «Իզվեստիա»

22.01.2013 15:33
ԿԲ–ի ղեկավարի պաշտոնին վեց թեկնածու է հավակնում. «Իզվեստիա»

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հունիսին ավարտվում է Սերգեյ Իգնատևի լիազորությունների երրորդ ժամկետը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։

Ինչպես հաղորդում է  banki.ru –ն, հղում անելով «Իզվեստիայի» աղբյուրներին, ԿԲ–ում և կառավարությունում ազատվող աթոռի համար քննարկվում է վեց հավանական թեկնածություն` երեքը ԿԲ–ում արդեն աշխատողներ են, ինչպես նաև Ալեքսեյ Կուդրինը, Անդրեյ Կոստինը և Օլեգ Վյուգինը։

ԿԲ ղեկավարի առավել հավանական թեկնածուներն են Իգնատևի առաջին տեղակալներ Ալեքսեյ Սիմանովսկին (վերահսկում է Կենտրոնական բանկի հսկիչ բաժինը 1992 թվականից) և Ալեքսեյ Ուլյուկաևը (ԿԲ–ում` 2004 թվականից, նրա գործունեության ոլորտը դրամավարկային քաղաքականության հարցերն են), ինչպես նաև Ռուսաստանի Բանկի նախագահի տեղակալ Միխայիլ Սուխովը (ԿԲ–ում է 1993 թվականից, զբաղվում է վարկային կազմակերպությունների գործունեության լիցենզավորման և ֆինանսական առողջացման հարցերով)։

«Իզվեստիայի» կողմից հարցման ենթարկված բանկիրները համակարծիք են, որ ավելի մեծ են Ուլյուկաևի հնարավորությունները։ Նա այժմ Իգնատևի աջ ձեռքն է, պարզաբանել է МДМ Բանկի տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Վյուգինը։ Նա միաժամանակ նշել է, որ ԿԲ ապագա ղեկավարը պետք է «Իգնատևի նման լինի, բայց մի փոքր ավելի ագրեսիվ»։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև
No Related Post